շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:

  • Կիսվել: