հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես՝ որպես պետնախարար, Արբեջանի հետ բանակցություններին չեմ մասնակցում․ Ռուբեն Վարդանյան

Ես՝ որպես պետնախարար, Արբեջանի հետ բանակցություններին չեմ մասնակցում․ Ռուբեն Վարդանյան

Ես՝ որպես պետնախարար, բանակցություններին չեմ մասնակցում, բանակցությունների մասին տեղեկություն չունեմ։ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված բանակցություններ ընթանո՞ւմ են Ադրբեջանի հետ։ 

«Մենք վստահ ենք, որ այս իրավիճակը չի կարող ընդունվել որպես նորմալ ոչ Հայաստանի կողմից, ոչ սփյուռքի կողմից, ոչ միջազգային կազմակերպությունների կողմից, ոչ ուրիշ երկրներից։

Մենք վստահ ենք, որ ուշադրության մակարդակը այս ճգնաժամի նկատմամբ ինչքան կարելի է պետք է բարձրացնել, որովհետև այս իրավիճակը իսկապես անընդունելի է։ Ամեն ինչ անում ենք, որ ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում այս իրավիճակի շուրջ որքան հնարավոր է ճշգրիտ ինֆորմացիա տրամադրվի մարդկանց, որոնք որոշումներ են կայացնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումները լինեն ինչքան հնարավոր է արագ»։

  • Կիսվել: