կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ցեղասպանական գործընթաց է իրականացվում. Փարիզի քաղաքապետը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին

Ցեղասպանական գործընթաց է իրականացվում. Փարիզի քաղաքապետը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։ Այս մասին նա գրառում է արել իր թվիթերյան էջում:

՛՛Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցնել։ Չնայած միջազգային հանրության մոբիլիզացիային՝ Ադրբեջանն իրագործում է Արցախի հայերի դեմ իր ծրագիրը։ Ցեղասպանական գործընթաց է իրականացվում՛՛, - գրել է նա։

Իդալգոն նաև դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հանդիպում անցկացնի։

  • Կիսվել: