Բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար. Արցախի նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է բաց նամակին, որում առաջարկվում է պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր զինապարտ պաշտոնյաներին ազատել աշխատանքից:
Նա, մասնավորապես, նշել է․
"Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին":