կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բլինքենն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու խոստումը. Միլլեր

Բլինքենն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու խոստումը. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու իր խոստումները։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է Interfax-ը։

Միլլերը հավելել է, որ իրենք ակնկալում են, որ Ալիևը կպահի խոստումները

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը հայտարարել էր, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։

  • Կիսվել: