կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի․ Դավիթ Բաբայանը՝ Factor.am-ին

Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի․ Դավիթ Բաբայանը՝ Factor.am-ին

Քարվաճառ -Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա՝ նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, ըստ վերոնշյալ հայտարարության, Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր Ադրբեջանին արդեն վաղը՝ նոյեմբերի 15-ին։ Բաբայանը նաև ասաց, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի»։

Ժամկետների ձգձգումը, ըստ Բաբայանի, պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ մինչև նոյեմբերի 15-ը իրականացնել հայտարարությունով նախատեսված գործողությունները։ Թե ինչքան դեռ կգործի Քարվաճառի ճանապարհը, հստակ ժամկետներ ասել Բաբայանը չի կարող։ Պատերազմում Ադրբեջանը զավթել է Հադրութ քաղաքը։ Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպող հադրութցիները իրենց քաղաքի հարցն են բարձրացնում՝ այն ազատելու ադրբեջանական զավթումից։ Հնարավո՞ր է Հադրութը պահել հայկական:

«Պետք է տեսնենք, պետք է աշխատենք, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, շատ բարդ է, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Այսպիսի արհավիրք շատ հազվադեպ է եղել մեր պատմության մեջ»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: