ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ ԱՄՆ վախում է Թուրքիայից. Բունդեսթագի պատգամավոր

Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ ԱՄՆ վախում է Թուրքիայից. Բունդեսթագի պատգամավոր

Մենք ինֆորմացիա ունենք, որ Թուրքիան ՆԱՏՈ-ի զենքեր է տրամադրել Ադրբեջանին, որը օգտագործվում է արցախյան հակամարտության գոտում: Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոյտերը:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

«Այս հարցը պետք է բարձրացվի ՆԱՏՈ-ում, թեև այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ ԱՄՆ վախում է Թուրքիայից: Բայց մենք փորձելու ենք անել այնպես, որ Թուրքիան պատժվի»,- հավաստեց պատգամավորը:

Լրագրողներից մեկը ասուլիսի ժամանակ Բունդեսթագի ներկայացուցիչների հանձնեց Շուշիի Սուրբ Ղազանչեչոց եկեղեցու վրա ընկած հրթիռից մի մաս, որի վրա կար սերիական համար: Նա խնդրեց պարզել դա որ երկրի արտադրության զենք է, որպեսզի պարզ դառնա, թե որ երկիրն է օգնում  Ադրբեջանին ու Թուրքիային ոչնչացնել Արցախի խաղաղ բնակչությանը:

  • Կիսվել: