ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ավիահարվածներից Արցախի քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են․ կան վիրավորներ․ ԱՀ ԱԻՊԾ

Ավիահարվածներից Արցախի քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են․ կան վիրավորներ․ ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։

Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս 《Սմերչ》 կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։

Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։ Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

  • Կիսվել: