չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:
 
Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ- համաճարակաբան Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է Արցախում այս օրերին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող պատվաստման գործընթացն ու կատարվող կանխարգելիչ աշխատանքները:
Հարկ է նշել, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են թե առոջապահության ներկայացուցինչների և թե բժիշկների կողմից։ Մշակվում են հնարավոր բոլոր մեխանիզմերը ավելի պատշաճ կերպով դիմակայելու և կանխելու համաճարակի տարածումը։
 
Արցախում պատվաստումներն իրականացվում են 2 փուլով։ Զ. Մաղաքելյանը ներկայացրել է, որ մինչ այսօր Արցախում պատվաստվել են 809 ( առաջինփուլ) և 749 (երկրորդ փուլ) քաղաքացի ։ Վերջին 2 օրվա ընթացքում պատվաստվել են 16 քաղաքացի։
 
Պատվաստման համար պետք է դիմեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ՝ այդ թվում հղիները։ Արցախում պատվաստումն իրականացվում է անվճար։
 
Համաճարակաբանի խոսքով պատվաստումը միջոց է պաշտպանելու մեր առողջությունը, և կոչ է անում բոլոր քաղաքացիներին ժամանակին պատվաստվել։

  • Կիսվել: