չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել․18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել․18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր:
 
Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: