ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում ապրիլի 22-ին 4 ժամով կդադարեցվի էներգամատակարարումը․ վերանորոգման աշխատանքներ են լինելու

Արցախում ապրիլի 22-ին 4 ժամով կդադարեցվի էներգամատակարարումը․ վերանորոգման աշխատանքներ են լինելու

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության էներգամատակարարումը մի քանի ժամով դադարեցնելու մասին։

««ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից-14:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը:                                                         

Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում»,-նշվում է հայտարարությունում:

  • Կիսվել: