հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր:

Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

  • Կիսվել: