ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի պետնախարարն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործին

Արցախի պետնախարարն անդրադարձել է Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր Հանրային ՀԸ-ի եթերում խոսել է անվտագության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին:

Նա, պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դատական գործ հարուցելու, ձերբակալելու ժամանա՞կն էր, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ տեղի է ունենում ենթադրյալ հանցագործության դեպք, և իրավապահ մարմինները դրանց առնչությամբ քննություն են իրականացնում, այնքան էլ ճիշտ չէ դա իրավիճակով կամ ժամանակով պայմանավորելը՛՛:

Ինչ վերաբերում է մնացածին, ըստ պետնախարարի, իրավապահ մարմիններն իրենց մեկնաբանությունը կտան, տեղեկություններ կհրապարակեն՝ նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով։ ՛՛Եվ կարծում եմ` ավելի ուշ հնարավոր կլինի գնահատականները տալ առավել օբյեկտիվ կամ դիտարկումներ անել դրանց առընչությամբ՛՛,-նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort.am-ը, դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ ուղարկված ծխախոտի բլոկադայի օրերին նրա որդու կողմից իրացման գործի շրջանակներում, Բալասանյանների բնակավայրում խուզարկություն իրականացնելու ընթացքում իրավապահները հայտնաբերել են ահռելի քանակությամբ՝ խայտառակ մասշտաբների հասնող զենք զինամթերք, ինչպես նաև Արցախին, որպես հումանիտար օգնություն ուղարկված այլ ապրանքներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, ԱՀ իշխանությունները նույնիսկ կաշկանդվում են պաշտոնապես հրապարակել այս մանրամասները՝ հաշվի առնելով Բալասանյանի անցյալը, զբաղեցրած պաշտոնները և կոչումները։ Նշենք, որ Բալասանյանը և նրա որդին անցնում են բազում քրեական գործերով։ Կոնկրետ որդին, բացի 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին իրացնելու գործից, անցնում է նաև Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամից 74 մլն դրամ պետական վարկը փոշիացնելու գործով։ Իսկ հայր-Բալասանյանը անցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումների գործով։

InfoPort.am-ին հայտի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը անցում է մեկ այլ ուշագրավ գործով ևս՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ռուսներին փոխանցած շարժիչների (դվիժոկ) համար պետությունից գումար դուրս գրելու գործով։

Նշենք, որ Բալասանյանի որդին հենց նույն օրը ազատ է արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի իքնազգացուղությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: