չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ալան Էդուարդի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի և Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի պետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր գիտելիքները, անձնական որակները և պետական գործչի հմտությունները կնպաստեն եղբայրական Հարավային Օսիայի շարունակական զարգացմանը և անկախ պետականության ամրապնդմանը։

Հուսով եմ՝ Ձեր նախագահության օրոք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել մեր երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ալան Էդուարդի, այս բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկներում, իսկ Հարավային Օսիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

  • Կիսվել: