չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

ԱԻ պետական ծառայության աշխատակցի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ծառայությունն այսօր հյուրընկալել է հանրապետության ուժային կառույցների և տարբեր գերատեսչությունների պատասխանատուների։

Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյապայքարում նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատվանդանին, ծառայության կենտրոնական ապարատի նախասրահում տեղադրված զոհված փրկարարների հուշանկյունին և հարգանքի տուրք մատուցել։

Նախագահի հրամանագրով համակարգի մի խումբ նվիրյալներ պարգևատրվել են «Արիություն» և «Երախտագիտություն» մեդալներով։ Փրկարար ծառայողները գերատեսչական մեդալներով, անվանական զենքերով, թանկարժեք նվերներով ու պատվոգրերով պարգևատրվել են ԱՀ պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի նախագահի, ՆԳ նախարարի հրամաններով և ՀՀ ուժային կառույցների ղեկավարների կողմից։

Շնորհավորանքի իր խոսքում ԱՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԻՊԾ աշխատակիցներին նվիրումի համար և մաղթել, որ այսուհետ իրենց մասնագիտական պարտականությունն իրականացնեն խաղաղ պայմաններում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: