կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի հանձնումը չի երաշխավորելու տևական խաղաղություն. Քերոլայն Քոքս

Արցախի հանձնումը չի երաշխավորելու տևական խաղաղություն. Քերոլայն Քոքս

Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել և կան նրանք, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում դադարեցնել այն։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև ՀՀ նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցվող պայմանագրի արդյունքում եթե Արցախը հանձնվի, ապա տարածքում տևական խաղաղություն չի երաշխավորվում և չի էլ կարող։ Ձեր ազգի համար այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը կշարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը որպես միասնության խորհրդանիշ», - ասաց բարոնուհի Քոքսը։

  • Կիսվել: