չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում

Արցախի առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում

Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը աշխատանքային այցով եղել է ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում, հայտնում են ԱՀ ԱՆ-ից:

Գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված բուժհիմանարկում տիրող իրավիճակը, իրականացվող աշխատանքներն ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրները։

Տեղի են ունեցել քննարկումներ՝ կապված դեղորայքային և բժշկական պարագաների ապահովածության, կադրային քաղաքականության, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցրեր։

Հանդիպման վերջում նախարարը տվել է համապատասխան ցուցումներ բուժմիավորման բնականոն աշխատանքների իրականացման ուղղությամբ և հանձնարարել ընթացիկ լուծումներ պահանջող խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ։

  • Կիսվել: