երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

ԱՀ կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր

ԱՀ կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում է Արցախի Գյուղատնտեսության նախարարությունը:

՛՛Այսպես.

Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը:

Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով:

Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը ցորենի մթերումն իրականացնում է՝
մեկ կիլոգրամի արժեքը հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորության հաշվանցման դիմաց 230 դրամով

գումարի դիմաց՝ 195 դրամով:

Մթերվող ցորենի առավելագույն խոնավությունը պետք է լինի 13 տոկոս, իսկ առավելագույն աղտոտվածությունը՝ 3 տոկոս՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: