կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՀ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում իրավաստեղծ ոլորտում անելիքների վերաբերյալ

ԱՀ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սեմինար-քննարկում իրավաստեղծ ոլորտում անելիքների վերաբերյալ

Այսօր փետրվարի 3-ին, Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության համակարգի աշխատողի օրվան ընդառաջ, գերատեսչության կողմից կազմակերպվել է սեմինար-քննարկում:

Քննարկմանը մասնակցել են մոտ երեք տասնյակ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԱՀ Արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման նպատակը փոխադարձ և հետադարձ կապի ապահովումն է:

Нет описания.

«Այս ոչ հասարակ պայմաններում անհրաժեշտ է լինելու նաև ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Մեր օրենսդրական կարգավորումները ինչպես ասում են, լավ ժամանակների, ժողովրդավար, բաց և ապահով ժամանակների իրավակարգավորումներ են: Հիմա անհրաժեշտ է լինելու, որ ներօրենսդրական կարգավորումների վերլուծություն կատարենք՝ ամեն մեկն իր ոլորտին վերաբերելի հատվածում: Սա նշանակում է նախ օրենքների վերլուծություն: Գաղտնիք չէ, որ գործադիրի նախաձեռնողականությունն է մեծ օրենսդրական լուծումներ առաջարկելը: Սա բնական է՝ անմիջապես գործադիրն է գործնական հարցերին առնչություն ունենում: Ես կառաջարկեի, որ ենթաօրենսդրական մակարդակով հարցերի լուծման ժամանակ հանրային հրապարակումների դաշտը մի քիչ սահմանափակումների մակարդակ տեղափոխվի»,- ասել է Ս. Արզումանյանը:

Սեմինար-քննարկմանը ելույթ են ունեցել նաև նախարարի առաջին տեղակալ Արսեն Սառաջյանը, նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը:

  • Կիսվել: