շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանն իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ԱՀ ՄԻՊ

Այսպիսին է Ադրբեջանի իրական դեմքը, իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ միաժամանակ ոչնչացնելով Արցախի հայկական սրբավայրերը: Այդ մասին իր թվիթերյան էջում ահազանգում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

«Միջազգային հանրությունը չկարողացավ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու նույնիսկ կյանքը, այժմ պետք է պաշտպանի գոնե հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Ադրբեջանի կողմից իսպառ ոչնչացման վտանգի տակ»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: