երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Պարեկները փորձում են Արցախի ներկայացուցչության դարպասը ջարդել, որպեսզի առգրավեն Սամվել Շահրամանյանի մեքենան. փաստաբան (տեսանյութ)

Պարեկները փորձում են Արցախի ներկայացուցչության դարպասը ջարդել, որպեսզի առգրավեն Սամվել Շահրամանյանի մեքենան. փաստաբան (տեսանյութ)

Արցախի ներկայացուցչության դռները փակ են. պարեկները փորձում են ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջում տարածած տեսագրությամբ հայտնեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը:

«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով՝ նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։

 

  • Կիսվել: