շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն Արցախի նախագահի նստավայրը վերածել է ընտրատեղամասի

Ադրբեջանն Արցախի նախագահի նստավայրը վերածել է ընտրատեղամասի

Բաքուն պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների։  Այսպես՝ Արցախի հայաթափված բնակավայրերում ստեղծվել է 26 ընտրատեղամաս։

Ինչպես Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածքային և կազմակերպչական հարցերի վարչության պետի տեղակալ Նիյազ Ալիևը՝ այդ ընտրատեղամասերում գրանցվել է մոտ 22 հազար ընտրող։ Նրանցից 3700-ը մշտապես տեղափոխվել են այդ տարածքներ:

Հավելենք, որ Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը նույնպես վերածվել է ընտրատեղամասի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 7 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նախագահական աևտահերթ ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն  2024-ի փետրվարի 7-ին

  • Կիսվել: