երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանն ինքնորոշման տակ հասկանում է համայնքների, ոչ թե անհատների քվեարկությունը․ Ժիրայր Լիպարիտյան (տեսանյութ)

Ադրբեջանն ինքնորոշման տակ հասկանում է համայնքների, ոչ թե անհատների քվեարկությունը․ Ժիրայր Լիպարիտյան (տեսանյութ)

Մենք սխալ թշնամի նշանակեցինք, ասացինք՝ այնտեղից է վտանգը, երբ իրական վտանգն Ադրբեջանից էր. Թուրքիան, անշուշտ, օգնում էր և օգնեց, բայց վտանգն Ադրբեջանից էր։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ նախագահի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք հավատացինք, որ ադրբեջանցիները հայրենասեր չեն, իրենց չի հետաքրքրում Ղարաբաղը։ Մենք հավատացինք, որ նավթից, գազից եկող գումաները կաշառակերության և այլ ձևով կմսխվեն։ Մենք մեզ հավատացրինք, որ ժամանակ ունենք, և եթե պատերազմ լինի. ուրեմն՝ մենք կհաղթենք։ Մեզ խաբեցինք՛՛

Լիպարիտյանի խոսքով՝ չկարողացանք 2016 թվականի քառօրյա պատերազմի դասերը քաղաքականության վերածել։

՛՛Ամբողջ աշխարհը մեր դեմ էր, ոչ ոք չէր ասում՝ ՛՛Ղարաբաղի անկախությունը կճանաչենք՛՛։ 30 տարի կորցրել ենք, և չի ստացվել։ Ոչ ոք չէր ասում՝ գրաված տարածքները կարող եք պահել։ Բոլորը, ընդհակառակը, ասում՝ ՛՛Ղարաբաղն անկախություն չունենար, իսկ տարածքները պետք է վերադարձվեն։ Սրա ամենալավ փաստը Լիսաբոնն էր 1996-ին, երբ ԵԱՀԿ-ում 52 երկիր կար այն ժամանակ, մենք մնացինք մենակ, նախագահը վետո արեց, բայց 51 երկրի հայտարարություն եղավ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ 

Իսկ մենք կուզեինք հավատալ՝ Ֆրանսիան մեզ սիրում է, Ամերիկան մեր բարեկամն է։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է... Ռուսաստանը մեր դաշնակիցն է հիմնականում Թուրքիայի դեմ՛՛,-նշեց դիվանագետը:

Շարունակելով խոսքը՝ նա հավելեց.  ՛՛Սրանից ավել ի՞նչ է պետք։ Մադրիդյան սկզբուքները դրվեցին, չկիրառվեցին։ Ուրիշ սկզբուքներ էլ են դրվել։ Ուրիշ փաստաթղթեր էլ են եղել, բայց ոչ մեկը չստորագրվեց որպես վերջնական որոշում։ Օրինակ՝ ինքնորոշման հարցը։ Այո, Ադրբեջանն ասում է՝ ինքնորոշում, բայց երկու պայմանով՝ մեկը, որ ԵԱՀԿ-ի 10 սկզբունքների մեջ է մտնում, այսինքն՝ տարածքային ամբողջականությունը ավելի բարձր է, քան այդ սկզբունքը: Ադրբեջանն ասում էր, որ ինքնորոշման քվեարկությունը կլինի ազերի բնակչության մասնակցությամբ, որ Ղարաբաղում չեն այլևս՛՛։

Նա հիշատակեց Կիպրոսի օրինակը. ՛՛Երկրորդ՝ քվեարկությունը կլինի երկու համայնքների, ոչ թե անհատ քաղաքացիների։ Այսինքն՝ կա հայ համայնք, կա ադրբեջանցի համայնք։ Եթե այս երկուսը կհամաձայնվեն քվեարակելով, ինչպես Կիպրոսն էր... Կիպրոսի դեպքում երբ ՄԱԿ-ի առաջարկությունը եղավ, քվեարկություն անհատ հույների և թուրքերի միջև չէր, քվեարկությունը երկու համայնքների միջև էր։ Երբ Հյուսային Կիպրոսի թուրքերը ՛՛այո՛՛ ասացին ՄԱԿ-ին, հույն համայնքը ասաց՝ ՛՛ոչ՛՛, և չստացվեց... Ադրբեջանը դա է հասկանում ինքնորոշման տակ...՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: