Ռուսաստանը ստամբուլյան պայմանավորվածություններն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ստամբուլյան պայմանավորվածություններն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
՛՛Ռուսական կողմը լիովին պատրաստ է իրականացնել Ստամբուլի պայմանավորվածությունները, պատրաստ է Կիևին հանձնել Ուկրաինայի զինված ուժերի բոլոր զինվորների մարմինները և փոխանակում իրականացնել սահմանված բանաձևի համաձայն՛՛,-ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինն էլ, որի խոսքերը մեջբերվում են ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասել է. ՛՛Ես հաստատում եմ, որ մենք լիովին պատրաստ ենք իրականացնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք հանձնել բոլոր մարմինները, ինչպես նաև իրականացնել ռազմագերիների փոխանակում սահմանված բանաձևի համաձայն՛՛: