Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
Այսօր Բաքվի դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ գործերով հերթական շինծու դատական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ կրկին հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Նշվում է, որ քննարկել են 2016 թ. ապրիլյան պատերազմը:
Հաջորդ շինծու դատավարությունը տեղի կունենա հունիսի 12-ին։