շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ տեղակալն ասել է, իբրև իր երկիրը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»

Ադրբեջանի ԱԳՆ տեղակալն ասել է, իբրև իր երկիրը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»

Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ իր ելույթում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՛՛2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ՛՛Հայաստանի կողմից 30 տարվա ապօրինի ռազմական օկուպացիայից հետո՛՛ Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ՛՛:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ավելի կարևոր է, որ դրանք չեն արտացոլում ՄԱԿ-ի երկու առաքելությունների դիտարկման արդյունքները և եզրակացությունները, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մուտք գործել Ղարաբաղ:

Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ տարածաշրջան է այցելել Միջազգային առաքելությունը։ Դրանք չեն արտացոլում միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների ռեպորտաժները, որոնք եղել են այնտեղ և տեսել են այդ տարածքը:

Ադրբեջանը երբեք ՛՛չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա՛՛։ Ադրբեջանը լուրջ երաշխիքներ է տվել սեպտեմբերի 19-ից հետո՛՛:

Մամեդովը նաև հայտնել է, որկողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։

Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվելու են երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքը, ինչպես նաև հակամարտության սկզբից ՛՛ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները՛՛:

  • Կիսվել: