հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անցնող շաբաթ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց

Անցնող շաբաթ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1700 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

  • Կիսվել: