Երևանից Գյումրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ վարորդներին հորդորելով նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին։