երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

Ըմբշամարտի ԱԱ․ Հրաչյա Պողոսյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ, սակայն պարտություն է կրել, գրում է armsport.am-ը:

Պողոսյանը մեկնարկում երկու հաղթանակ էր տարել, սակայն քառորդ եզրափակչում զիջել էր սերբ մրցակցին։ Վերջինս հասել էր եզրափակիչ և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 9-1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցչին։

Ինչ վերաբերում է այսօր պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանի և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի մրցակիցները պարտվել են, ինչի արդյունքում Նրանք լքել են պայքարը:

Քիչ անց ԱԱ-ում իր 4-րդ ոսկե մեդալի համար կպայքարի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նրա մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովը։

  • Կիսվել: