երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունը, գրում է armsport.am-ը:

70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, ԵԱ 3-րդ մրցանակակիր Արման Անդրեասյանը 3-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Բորոհանին ու կկանգնի 3-րդ աստիճանին:

 

  • Կիսվել: