ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Յամալը դուրս է մնացել Իսպանիայի հայտացուցակից․ ֆուտբոլիստը չի միանա ազգային թիմին

Յամալը դուրս է մնացել Իսպանիայի հայտացուցակից․ ֆուտբոլիստը չի միանա ազգային թիմին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հեռացվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակից՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա խաղերի համար, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Հաղորդվում է, որ Յամալը չի կարողանա խաղալ Իսպանիայի հավաքականի կազմում աճուկի շրջանում ունեցած ցավերի պատճառով։ Ընդգծվում է, որ այս իրավիճակի հետևանքով Յամալը հեռացվել է թիմի հայտացուցակից, քանի որ նրան անհրաժեշտ է 7–10 օր վերականգնվելու համար։

Նոյեմբերի 15-ին Լուիս դե լա Ֆուենտեի սաները աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի հինգերորդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնեն Վրաստանի ընտրանու հետ, իսկ երեք օր անց՝ նոյեմբերի 18-ին, տանը կհյուրընկալեն Թուրքիայի ազգային թիմին։

 

  • Կիսվել: