ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վստահ եմ, որ Մխիթարյանի խաղը կօգնի մեր թիմին. Կապառոս

Վստահ եմ, որ Մխիթարյանի խաղը կօգնի մեր թիմին. Կապառոս

Այսօր Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Խոսելով այն մասին, որ վաղվա խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ և պատասխանելով հարցին, թե դրանից ո՛ր թիմը կշահի՝ Կապառոսը, մասնավորապես, ասել է.

՛՛Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունեմ։ Այդ թիմն ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Այո՛, դաշտի տեր թիմն ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասն ամռանը խաղում էին նաև ԵՎՐՈ-ում։ Ազգային հավաքականների կյանքն այսպիսին է՛՛:

Նշենք, որ հավաքական է վերադարձել Հենրիխ Մխիթարյանը: Հարցին՝ արդյոք ամբողջ խաղը կենտրոնանալու է  Հենրիխ Մխիթարյանի վրա՞՝ Կապառոսը պատասխանել է. ՛՛Մենք թիմային խաղ ենք դավանում։ Մխիթարյանը, իհարկե, շատ մեծ տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին՛՛:

  • Կիսվել: