չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վինիսիուսը նշել է, թե որ ակումբում է ցանկանում տեսնել Նեյմարին

Վինիսիուսը նշել է, թե որ ակումբում է ցանկանում տեսնել Նեյմարին

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Նեյմարի ապագան, որը այսօր՝ հունվարի 28-ին պաշտոնապես հեռցավ սաուդական «Ալ-Հիլալից», գրում է armsport.am-ը:

Խոսակցություններ կան, որ Նեյմարը կարող է վերադառնալ հարազատ «Սանտոս» առաջիկա օրերին։

«Նեյը մեր կուռքն է: Հուսով եմ՝ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա Բրազիլիա։ Բրազիլիայի համար կարևոր է Նեյմարի նման խաղացող ունենալը, հատկապես՝ «Սանտոսում»: Այդ ակումբը նրա տունն է, նա այնտեղ շատ խաղեր է անցկացրել։ Այսպիսով, նա կարող էր ընդունել իր կյանքի լավագույն որոշումը»,- ասել է Վինիսիուսը TNT Sports-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Նեյմարը հեռացել է «Սանտոսից» 2013 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։

 

  • Կիսվել: