կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Վինիսիուսը ցուցադրաբար անտեսել է իրեն մոտեցած Մոուրինյուին

Վինիսիուսը ցուցադրաբար անտեսել է իրեն մոտեցած Մոուրինյուին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ցուցադրաբար չի արձագանքել իրեն մոտեցած գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Բետիսի» հետ խաղից (0:1) հետո, գրում է armsport.am-ը: 

Ցանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես պորտուգալացի մասնագետը մոտենում է բրազիլացուն՝ ինչ-որ բան ասելու և նրա ձեռքից բռնելու համար, սակայն Վինիսիուսը պարզապես անցնում է կողքով՝ առանց որևէ արձագանքի։ Դրանից անմիջապես հետո ֆուտբոլիստը ձեռք է սեղմում մեկ այլ թիմակցի հետ։

Դեռևս պաշտոնական մեկնաբանություններ միջադեպի վերաբերյալ չկան՝ ո՛չ ակումբի, ո՛չ էլ հենց ֆուտբոլիստի կողմից։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում 4 տուրից հետո «Բետիսը» 9 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, մինչդեռ Մոուրինյուի «Ռեալը» նույնպես 9 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ տեղը։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է բոլոր չորս խաղերին, խփել է մեկ գոլ և արձանագրել երկու գոլային փոխանցում։

 

  • Կիսվել: