չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարազդատ Հարոյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

Վարազդատ Հարոյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անորտոսիսը», որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանն ու Վարազդատ Հարոյանը, սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է «Դոկսային»։

«Անորտոսիսի» երկրորդ գոլը 58-րդ րոպեին խփել է Վարազդատ Հարոյանը՝ բացելով գոլերի հաշիվը կիպրոսյան թիմի կազմում: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չի եղել հանդիպմանը:

«Անորտոսիսը» 11 միավորով 7-րդն է և հաջորդ տուրում կմրցի «Պաեկի» հետ։

 

  • Կիսվել: