շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Վաղը ժամը 14։00-ից Դինամո մարզահամլիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին կմասնակցի մոտ 190 մարզիկ։ Այսօր կայացել է վիճակահանությունը, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Նշվում է, որ առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

  • Կիսվել: