Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ (լուսանկարներ)
Մայիսի 8-ին Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար,փ/ծ սերժանտ Զորիկ Պողոսյանը (Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն,Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր) Վանաձոր քաղաքում տեղադրված Զոր. Անդրանիկի հուշարձանի մոտ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ-նվիրված արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին. 210 կգ ուսերի վրա կքանիստ վիճակում պահելով 15 վրկ., հետո կանգնել և նորից կքանստել ու բարձրանալով:
Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանից:
Միջոցառմանը և ռեկորդի գրանցմանը ներկա էին փոխմարզպետներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը,քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՓԾ տնօրենի տեղակալ,փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՄՓՎ պետ,փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և ուրիշները:
Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, «Դյուցազնագիրք» ռեկորդների և ռեկորդակիրների գրքի հեղինակ և ասոցիացիայի նախագահ
Վարդան Թովմասյանին լոռեցի դյուցազուններին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար:
Մարզային իշխանության ներկայացուցիչները ևս արժանացան փոխադարձ շնորհակալագրերի մարզիկներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:





