Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը եւ մենամարտել Վոլկանովսկու հետ
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատրաստ է փոխել քաշային կարգը եւ մենամարտել կիսաթեթեւ քաշային կարգում (66 կգ) UFC չեմպիոն, Ավստրալիան ներկայացնող մակեդոնացի Ալեքսանդր Վոլկանովսկու հետ։
«Հաջորդ մենամրատը կլինի հունիսին։ Հիմա որոշվում է, թե ում հետ կմենամարտեմ։ Հնարավոր է՝ իջնեմ 66 կգ եւ մենամարտեմ տիտղոսի համար։
Կցանկանայի մնալ իմ քաշային կարգում, բայց կմենամարտեմ Վոլկանովսկու հետ, եթե չառաջարկեն իմ քաշային կարգում»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Home of Fight-ը։
29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ, 3 պարտություն։


