ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծանրամարտի հայ վարպետների փայլուն ելույթը Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի հայ վարպետների փայլուն ելույթը Եվրոպայի առաջնությունում

Նիդերլանդների Ալկմար քաղաքում ավարտվեց վարպետների Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականը։ Մերոնք աչքի ընկելով տպավորիչ ելույթներով աչքի ընկան նաև բարձ՝ ինչ-որ տեղ նաև անհավանական թվացող արդյունքներով։ 65-69տ տարիքային խմբում, +109կգ քաշային կարգում Վահրամ Խուդոյանը, երկամարտի 180կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը՝ լրացնելով իր մրցանակների ծավալուն հավաքածուն։

Ի դեպ, Խուդոյանը 2017 թվականին Նոր Զելանդիայի տեղի ունեցած Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի չեմպիոն է։ Այն ժամանակ նա 60-64 տարիքային խմբում չեմպիոն էր դարձել երկամարտում ցույց տալով 176 կգ արդյունք։ Փաստորեն, տարիքի ավելանալուն զուգահեռ Խուդոյանը բարձրացրել էլ ավելի ծանր կիլոգրամներ գերազանցելով իր իսկ ցուցանիշը։ Ինչևէ, 35-39 տարիքային խմբում, 81կգ քաշային կարգում անպարտելի էր ՀՀ ոստիկանության զորքերի ներկայցուցիչ Ռոստամ Կարապետյանը, որը երկամարտի 270կգ արդյունքով նույպես նվաճեց չեմպիոնի տիտղոսը:Հայաստանի Հավաքականի մյուս ներկայացուցիչ Սարգիս Իսոյանը 35-39 տարիքային խմբում, 67կգ քաշային կարգում երկամարտի 186կգ արդյունքով զբաղեցրել էր 2րդ տեղը:

Բացի Հայաստանի վարպետների ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչները, հայազգի մարզիկներց մրցաշարին մասնակցում էր նաև Ավստրիան ներկայացնող Օլիմպիական Խաղերի մասնակից Սարգիս Մարտիրոսյանը(35-39տ, 109կգ քաշային կարգ) ով սահմանեց Եվրոպայի և աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում՝ հաջողությամբ բարցրացնելով 168 կգ ծանրաձողը։ Սարգիս Մարտիրոսյանը ևս հաղթող ճանաչվեց երկամարտի 348կգ արդյունքով։ Այսպոսիվ, Հայաստանի վարպետների ծանրամարտի հավաքականը ունենալով 3 մասնակից՝ նվաճեց 2 ոսկե և 1 արծաթե մեդալ։

Հուսով ենք վարպետների ծանրամարտի հավաքականի մարզիկների փայլուն ելույթները կոգեշնչեն մեր մյուս վետերաններին և մեր հավաքականը գալիք մրցաշարերում հանդես կգա ավելի մեծ կազմով։

  • Կիսվել: