հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը։

​Կանայք.

​Ապրիլի 19-ին ժամը՝ 19:00-ին, 53 կգ՝ Իզաբելլա Յայլյան ու Տանզելա Գրիգորյան
​Ապրիլի 20-ին ժամը՝ 18:00-ին, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
​Ապրիլի 23-ին ժամը՝ 19:00-ին, 77 կգ՝ Աննա Ամրոյան ու Ալինա Սուքիասյան
​Ապրիլի 24-ին ժամը՝ 19:00-ին, 86 կգ՝ Էմմա Պողոսյան ու Լիանա Գյուրջյան
​Ապրիլի 26-ին ժամը՝ 13:00-ին, +86 կգ՝ Տաթև Հակոբյան
​Տղամարդիկ.

​Ապրիլի 20-ին ժամը՝ 12:00-ին, 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
​Ապրիլի 21-ին ժամը՝ 19:00-ին, 71 կգ՝ Գոռ Սահակյան
​Ապրիլի 22-ին ժամը՝ 19:00-ին, 79 կգ՝ Մարտին Պողոսյան
​Ապրիլի 23-ին ժամը՝ 16:00-ին, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
​Ապրիլի 24-ին ժամը՝ 16:00-ին, 94 կգ՝ Արա Աղանյան
​Ապրիլի 25-ին ժամը՝ 19:00-ին, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան ու Գարիկ Կարապետյան
​Ապրիլի 26-ին ժամը՝ 16:00-ին, +110 կգ՝ Վարազդատ Լալայան

Նշենք, որ մրցաշարը կանցկացվի Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը։​ Մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

  • Կիսվել: