երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականը թիմային հաշվարկով 5-րդ տեղն է զբաղեցրել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականը թիմային հաշվարկով 5-րդ տեղն է զբաղեցրել

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե,9 արծաթե և 9 բրոնզե մեդալ նվաճեցին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք՝ այսօր պայքարի դուրս եկան գերծանր քաշային կարգում մեր ներկայացուցիչներ Գոռ Մինասյանն ու Լաշա Տալախաձեն, ովքեր համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ նվաճեցին երկամարտում, ինչպես նաև առաջին վարժություններում։

  • Կիսվել: