երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծանրամարտի առցանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը

Ծանրամարտի առցանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ առցանց անցկացվող Ծանրամարտի միջազգային մրցաշարում, որը նվիրված է Ուզբեկստանի հանրապետության անկախության տոնին։

Կարապետյանը հանդես եկավ 87 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում նա ցույց տվեց 165 կգ արդյունք և գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը կարողացավ բարձրացնել միայն 190 կգ ծանրաձողը: Երկամարտի 355 կգ արդյունքով մեր ծանրորդը գրավեց 4-րդ տեղը:

Նշենք, որ այս քաշային կարգում հաղթեց վենեսուելացի Վելենիլյա Կեյդոմարը, որ ցույց տվեց 377կգ արդյունք: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին ուզբեկստանցի Սարվանբեկ Զաֆարջանովը (373 կգ) և լատվիացի Ռիտվարս Սուխարևսը (356 կգ):

 

  • Կիսվել: