ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում են

Տոկիո-2020․ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում են

Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ հուանհռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն  ու Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը  քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենին։ Հաջորդիվ` կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցելու է Իրանից Մուհամեդ Սարավիի հետ:

Իսկ Կարապետ Չալյանը  քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ 77 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակչում մրցելու է Ղրղզստանից Ակզուտ Մախմուդովի հետ:

 

  • Կիսվել: