շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

«Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակներ են տոնել քառորդ եզրափակչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին: Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը, Գուրգեն Հովհաննիսյանն ու Անի Հովսեփյանը:

  • Կիսվել: