շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Երևանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Կառավարության որոշմամբ կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին։

ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 181 ներկայացուցչի մասնակցություն։ Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։

Մրցաշարի կազմակերպման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով արդեն հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։

  • Կիսվել: