հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստամբուլում բացվել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Ստամբուլում բացվել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրության են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը, գրում է ermenihaber.am-ը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գյոզգեչը, Զաքարյանի հարազատները և այլք: 

Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: 

Հիշեցնենք, որ Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։

 

  • Կիսվել: