ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան

Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի առաջնության ընթացքում ստացավ աջակցության համար:

«Նախ և առաջ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աստծուn այն ամենի համար, ինչ նա ինձ տվել է, և ուզում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են և անհանգստացած են ինձ համար և հավատում են ինձ»,-գրել է Ամոյանը ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլքվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:

Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

  • Կիսվել: