ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շախմատի կանանց ԵԱ. Դանիելյանը հաղթեց ու առաջատարից հետ է մնում կես միավորով

Շախմատի կանանց ԵԱ. Դանիելյանը հաղթեց ու առաջատարից հետ է մնում կես միավորով

Շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները, գրում է armsport.am-ը:

Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը հաղթանակի հասավ այս տուրում, միավոների քանակը հասցրեց 6.5 ու այժմ առաջատար Լուլիա Օսմակից հետ է մնում կես միավորով:

Հաղթանակ տոնեց նաև Աննա Սարգսյանը: Վերջինս ունի 5.5 միավոր ու առաջատարներին զիջում է 1 միավորով: Հաղթանակի հասավ նաև Մարիամ Մկրտչյանն ու այժմ իր ակտիվում ունի 4 միավոր:

Երրրոդ անընդմեջ արտությունը կրեց Մարիա Գևորգյանն ու մնաց 4 միավորով:

Սիրանուշ Ղուկասյանն, Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանն այս տուրում ոչ-ոքիներ խաղացին ու միավորների քանակը հասցրին համապատասխանաբար 4-ի, 4.5-ի ու 5-ի:

  • Կիսվել: