Շախմատի ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կեսական միավոր են հետ առաջատարից
Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկավող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր։ Նրանք բաժանում են 2-17-րդ տեղերը։
Միանձնյան առաջատարը իսլանդացի Վիգնիր Վատնար Ստեֆանսոնն է, որն ունի 5,5 միավոր։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 խաղափուլ։


