շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը

Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը

Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը կորուստներ ունի աշխարհի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2021թ-ի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային կարգի Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում՝ նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը:

Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել:
Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը կհայտնենք շուտով:

 

  • Կիսվել: